Պաշտոնական. «Շիրակը» պայմանագիր է ստորագրել ճապոնացի ֆուտբոլիստի հետ

Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել Ակիհիրո Տակադայի հետ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար և ավարտվում է 2019 թվականի հուլիսի 31-ին:

Ակիհիրոն 20 տարեկան է, խաղային դիրքով՝ հարձակվող:

Հավելենք, որ մինչև «Շիրակին» միանալը ֆուտբոլիստը փորձաշրջան է անցել լատվիական «Մետայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ