Պաշտոնական. Ռոսիցկին՝ «Սպարտայի» ֆուտբոլիստ

Տոմաշ Ռոսիցկին պաշտոնապես դարձավ Պրահայի «Սպարտայի» ֆուտբոլիստ՝ հայտնում է չեխական ակումբի պաշտոնական կայքը:

35-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ:

Նշենք, որ Ռոսիցկին «Սպարտայի» սան է և թիմի կազմում ելույթ է ունեցել 1998-2001թթ.:

«Սպարտայում» չեխ ֆուտբոլիստը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով: Վերջին 10 տարիները Ռոսիցկին անցկացրել է Լոնդոնի «Արսենալում»: 2015/16 մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը հեռացավ Արսեն Վենգերի թիմից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ