Պաշտոնական. «Ռոման» ձեռք բերեց Էլ-Շարավիի տրանսֆերը

Հռոմի «Ռոման» ձեռք է բերել «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հռոմեական ակումբն Էլ-Շարավիի հետ կնքել է քառամյա պայմանագիր, որը կգործի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Ռոմայի» կազմում, որտեղ տեղափոխվել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մինչև երեկո «Ռոման» իրավունք ուներ ակտիվացնել Էլ-Շարավիի՝ պայմանագրով սահմանված հրաժարագնի կետն ու վճարելով 13 միլիոն եվրո՝ «Միլանից» ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ