Պաշտոնական. Օզբիլիզի թիմակիցը տեղափոխվեց «Միլան»

Թուրքական «Բեշիքտաշի» հարձակվողական կիսապաշտպան Խոսե Սոսան մարզական կարիերան կշարունակի «Միլանում»՝ հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա արգենտինացին «Միլանի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2018 թվականի ամառ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու է 7,5 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ