Պաշտոնական. Միրոսլավ Կլոզեն հեռանում է «Լացիոյից»

Հռոմի «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն ամռանը կհեռանա թիմից՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կլոզեի ու «Լացիոյի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը: Կողմերը նոր պայմանագիր չեն ստորագրի:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կլոզեն «Լացիոյում» է հանդես գալիս 2011 թվականից՝ Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ