Պաշտոնական. «Միլանի» հարձակվողը տեղափոխվեց «Սասուոլո»

«Միլանի» հարձակվող Ալեսանդրո Մատրին մարզական կարիերան կշարունակի «Սասուոլոյում»՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 31-ամյա հարձակվողը նոր թիմի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 1.2 միլիոն եվրո աշխատավարձով:

Նշենք, որ վերջին երեք տարիներին Մատրին վարձավճարով ելույթ է ունեցել «Ֆիորենտինայի», «Ջենոայի», «Յուվենտուսի» ու «Լացիոյի» կազմում, իսկ «Միլանում» անցկացրել է 15 խաղ՝ խփելով մեկ գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ