Պաշտոնական. Մարիո Գոմեսը վերադառնում է Բունդեսլիգա

«Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը մարզական կարիերան կշարունակի «Վոլֆսբուրգում»՝ հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա հարձակվողը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 18-ին:

«Գայլերի» կազմում Գոմեսը ելույթ կունենա 33 համարի մարզազգեստով:

Նշենք, որ Բունդեսլիգայում Մարիո Գոմեսն անցկացրել է 236 խաղ՝ դառնալով 138 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ