Պաշտոնական. Կլինսմանը հեռացվեց ԱՄՆ-ի հավաքականից

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել ընտրանու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից՝ հայտնում է Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջիկայում հայտնի կդառնան որոշման մանրամասները: Նոր գլխավոր մարզիչ դեռևս չի նշանակվել:

Նշենք, որ ԱՄՆ-ի հավաքականը պարտվել է ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի վերջին երկու խաղերում, այդ թվում՝ Կոստա Ռիկայի հավաքականին 0-4 հաշվով:

Կլինսմանին փոխարինողների գլխավոր թեկնածուն «Լոս Անջելես Գելաքսիի» գլխավոր մարզիչ Բրյուս Արենան է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ