Պաշտոնական. Կլիչկո – Ֆյուրի ռևանշ-մենամարտը տեղի կունենա հուլիսի 9-ին Մանչեսթերում

Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիան(WBO) պաշտոնապես հաստատել է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի ու ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի միջև ռևանշ-մենամարտը տեղի է ունենալու 2016 թվականի հուլիսի 9-ին Մանչեսթերում:

Կլիչկոն նոյեմբերի 28-ին Դյուսելդորֆում չկարողացավ պաշտպանել IBF, IBO, WBA ու WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտում:

Ավելի վաղ բրիտանացի բռնցքամարտիկի մարզիչ Պիտեր Ֆյուրին հայտարարել էր, որ մենամարտը տեղի է ունենալու հուլիսի 9-ին՝ միաժամանակ նշելով, որ դեռևս հաստատված չէ:

Այժմ WBO-ն պաշտոնապես հաստատում է, որ մենամարտը տեղի է ունենալու հուլիսի 9-ին, իսկ մանրամասների մասին հայտնի կդառնա մամուլի ասուլիսի ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ