Պաշտոնական. Կլաուդիո Բրավոն պայմանագիր կնքեց «Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տրանսֆերը: Կողմերի միջև կնքվել է չորս տարվա պայմանագիր:

«Հետևել եմ վերջին տարիներին «Մանչեսթեր Սիթիի» առաջընթացին և իհարկե ծանոթ եմ ֆուտբոլիստներին հատկապես Ամերիկայի գավաթի խաղարկությունից:

Բարդ է հեռանալ այնպիսի թիմից, ինչպիսին «Բարսելոնան» է: Ես երկու հիասքանչ մրցաշրջան եմ անցկացրել այնտեղ: Ամեն դեպքում Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորություն ստանալը շատ ավելի լավ է, քան թվում է: Հուսով եմ՝ շատ տիտղոսներ կնվաճենք միասին»,- ասել է Բրավոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ