Պաշտոնական. Քերիկը երկարաձգել է պայմանագիրը «Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է կիսապաշտպան Մայքլ Քերիկի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Նոր պայմանագիրը նախատեսված է հաջորդ մրցաշրջանի համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, որը հանդիսանում է իմ կյանքի մի մասն արդեն տասը տարի: Ես երջանիկ եմ, որ անհատավալի արկածները շարունակվելու են:

Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորություն ստանալը հիանալի է: Նա կարողացել է մեծ նվաճումների հասնել իր մարզչական կարիերայի ընթացքում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Անգլիայի գավաթի հաղթող դառնալը յուրահատուկ է: Հուսով եմ՝ առաջիկայում մեզ կհաջողվի մեծ նվաճումների հասնել»,- ասել է կիսապաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ