Պաշտոնական. Կանդրևան՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

«Լացիոյի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան մարզական կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ինտերի» ու 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականի ամառ:

«Շատ ուրախ ու հպարտ եմ այստեղ գտնվելու համար: Միշտ ցանկացել եմ հանդես գալ «Ինտերում» և երջանիկ եմ, որ ի վերջո դարձա «ներաձուրիների» ֆուտբոլիստ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լացիոյին» այս տարիների համար ու նրա համար, որ թողեցին իրականություն դարձնել երազանքս»,- ասել է Կանդրևան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ