Պաշտոնական. Ջոն Տերին կլքի «Չելսին»

Ինչպես հայտնում է անգլիական «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունն ու Ջոն Տերին միասին որոշել են, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կլքի  «Չելսին»:

««Ստեմֆորդ Բրիջում» բոլորը շնորհակալ են Ջոն Տերիին ակումբի կազմում այսքան տարի հանդես գալու, տիտղոսներ նվաճելու և ակումբին հավատարիմ մնալու համար»-, ասվում է  ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ինքը Տերին ասել է. «Այնքան մարդու պետք է շնորհակալություն հայտնեմ՝ սկսած մարզչական շտաբից,մինչև մարզադաշտի աշխատողներ, հուսով եմ ՝  ես և ակումբը կշարունակենք համագործակցել, մինչև մրցաշրջանի ավարտ որոշում կկայացնեմ ապագայիս վերաբերյալ»:

Տերին անգլիական ակումբում խաղում է արդեն 19 տարի, որի ընթացքում մասնակցել է 713 հանդիպման, դարձել 66 գոլի հեղինակ: «Չելսիի» ավագը ակումբի հետ նվաճել  է 16 տիտղոս:

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ «Չելսիի» ղեկավարությունն ու սեփականատերը հույս ունեն Տերիին ապագայում տեսնել «Ստեմֆորդ Բրիջում», բայց ոչ ֆուտբոլիստի կարգավիճակում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ