Պաշտոնական. «Ինտերի» հարձակվողը տեղափոխվեց «Սևիլիա»

Միլանի «Ինտերի» հարձակվող Ստեֆան Յովետիչը ելույթները կշարունակի իսպանական «Սևիլիայում»՝ հաստատում է անդալուզական ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանական ակումբը 27-ամյա հարձակվողի հետ կնքել է պայմանագիր, որը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Յովետիչը «Սևիլիայում» կխաղա վարձակալական հիմունքներով: Իսպանական ակումբը հնարավորություն ունի 14 միլիոն եվրոյով ձեռք բերելու նրա տրանսֆերը:

«Պարտիզանի», «Ֆիորենտինայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը նոր թիմում կխաղա «16» համարի մարզազգեստով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ