Պաշտոնական. «Ինգոլշտադտի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից

«Ինգոլշտադտի» գլխավոր մարզիչ Մարկուս Կաուչինսկին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Կաուչինսկին զբաղեցրել էր պաշտոնը մրցաշրջանի մեկնարկին, սակայն 10 խաղում թիմին չի հաջողվել հաղթանակ տանել: «Ինգոլշտադտը» 8 պարտություն է կրել, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Դեռևս հայտնի չէ, թե ով է փոխարինելու Կաուչինսկիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ