Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ևս մեկ պաշտպան տեղափոխվեց Իրան

Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը իր ելույթները կշարունակի իրանական «Փեյքան» ակումբում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մեկ տարով:

«Փեյքանը» 2015/16թթ. մրցաշրջանում առաջին տեղն է գրավել Իրանի առաջնության երկրորդ մակարդակի առաջնությունում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն դիվիզիոնում: Նշենք, որ 2006-2008թթ. ակումբը գլխավորել է հայազգի Սամվել Դարբինյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ