Պաշտոնական. Ձաձան հանդես կգա «Վեսթ Հեմում»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձան հանդես կգա «Վեսթ Հեմում»՝ հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը վարձակալել է մեկ մրցաշրջանով, որի համար «Յուվենտուսին» կվճարի 5 միլիոն եվրո: Պայմանագրի ավարտից հետո «Վեսթ Հեմը» հնարավորություն ունի 20 միլիոն եվրոյով ձեռք բերելու ֆուտբոլիստի տրանսֆերը:

Նշենք, որ Սիմոնե Ձաձան լոնդոնյան ակումբի 11-րդ ձեռքբերումն է ընթացիկ տրանսֆերային պատուհանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ