Պաշտոնական. Դրաքսլերն այս ամռանը չի հեռանա «Վոլֆսբուրգից»

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը չի հեռանա «գայլերի» թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Գերմանական ակումբը պաշտոնապես հայտարարել է այս մասին:

Գաղտնիք չէ, որ Դրաքսլերը ցանկանում է հեռանալ «Վոլֆսբուրգից», սակայն թիմը նրան թույլ չի տա անել դա նվազագույնը մինչև 2017 թվականի ամառ:

«Վոլֆսբուրգի» ղեկավարությունը ցանկանում է հստակեցնել Դրաքսլերի անվան շուրջ պտտվող խոսակցությունները: Ֆուտբոլիստի պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կակտիվանա միայն 2017 թվականի ամռանը: «Վոլֆսբուրգը» հայտարարում է, որ Դրաքսլերն այս ամռանը չի հեռանա թիմից:

Ակումբը չի բավարարում Դրաքսլերի հեռանալու ցանկությունը, և ժամանակն է վերադառնալու աշխատանքին»,- գրված է պաշտոնական հաղորդագրությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ