Պաշտոնական. Դի Մատեոն՝ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ

Բիրմինգհեմյան «Ասթոն Վիլան» երկամյա պայմանագիր է ստորագրել 46-ամյա իտալացի մասնագետ Ռոբերտո դի Մատեոյի հետ:

Դի Մատեոն անգլիական թիմերի հետ աշխատելու փորձ ունի: Նա գլխավորել է Լոնդոնի «Չելսին», իսկ մինչև «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելն աշխատել է «Վեսթ Բրոմվիչում»:

«Ինձ համար մեծ պատիվ է «Ասթոն Վիլայի» նման թիմը մարզելը: Անհամբեր սպասում եմ աշխատանքս սկսելուն ու ամեն ինչ անելու եմ թիմը Պրեմիեր լիգա վերադարձնելու համար»,- ասել է Դի Մատեոն:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով՝ «Ասթոն Վիլան» 30 տարվա մեջ առաջին անգամ լքեց ուժեղագույնների լիգան: Տեղը Պրեմիեր լիգայում զիջելուց հետո «Ասթոն Վիլայի» սեփականատերը թիմն ամբողջությամբ վաճառեց չինացի գործարարի, որը, իր խոսքով, ցանկանում է «Ասթոն Վիլան» առաջիկա տասը տարիներին դարձնել աշխարհի լավագույն 3 թիմերից: Ըստ գործարարի՝ Դի Մատեոյի նշանակումն այդ նպատակին հասնելու առաջին քայլն է:

Դի Մատեոն մարզչական գործունեությունը վերջին անգամ ծավալել է «Շալկեում», որից հեռացել է 2015 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ