Պաշտոնական. Բրենդան Ռոջերսը՝ «Սելթիկի» գլխավոր մարզիչ

«Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է Բրենդան Ռոջերսը՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

43-ամյա մասնագետը շոտլանդական թիմի հետ կնքել է մեկամյա պայմանագիր:

«Ես շատ ուրախ ու հպարտ եմ: Միշտ հետևել եմ այս թիմի ելույթներին, ու ինձ համար երազանքի կատարում է դառնալ այս ակումբի մի մասնիկը»,- ասել է Ռոջերսը:

Նշենք, որ մասնագետն ավելի վաղ գլխավորել է «Ուոթֆորդը», «Ռեդինգը», «Սուոնսին» ու «Լիվերպուլը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ