Պաշտոնական. Բելգիայի հավաքականի պաշտպանը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Բելգիայի ազգային հավաքականի ու «Բրյուգեի» պաշտպան Թոմաս Մենյեն չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Պարի Սեն Ժերմենի» հետ՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Մենյեն դարձավ ՊՍԺ-ի երրորդ ձեռքբերումն այս ամառվա ընթացքում: Ավելի վաղ թիմը պաշտոնապես հաստատել է Բեն Արֆայի ու Գժեգոժ Կրիխովյակի տեղափոխությունը:

«ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալն ինձ համար մեծ պատիվ է: Թիմում հանդես են գալիս մի շարք հզոր խաղացողներ, և ես ուզում եմ իմ խաղով տեղ գտնել նրանց կողքին»,- ասել է Մենյեն:

11

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ