Պաշտոնական. Բելգիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Չելսի»

Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Միշի Բատշուային ֆրանսիական «Մարսելից» տեղափոխվեց «Չելսի»՝ հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա հարձակվողի ու «Չելսիի» միջև կնքվել է 5 տարվա համաձայնագիր:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ «Չելսին» 40 միլիոն եվրո է վճարելու ֆուտբոլիստի տրանսֆերի համար առանց հավելավճարի:

Բատշուային «Մարսելի» կազմում է հանդես գալիս 2014 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 78 խաղ՝ դառնալով 33 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ