Պաշտոնական. «Բավարիայի» պաշտպանը հանդես կգա «Յուվենտուսում»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիան առաջիկա մրցաշրջանում հանդես կգա Թուրինի «Յուվենտուսի» կազմում՝ հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Մյունխենյան ակումբը որպես վարձավճար կստանա 3 միլիոն եվրո: Պաշտպանն այսօր պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ:

Իտալական ակումբը հնարավորություն կստանա գնելու Բենատիայի տրանսֆերը՝ վճարելով ևս 17 միլիոն եվրո:

Ավելի վաղ Բենատիան հանդես է եկել «Ուդինեզեի» ու «Ռոմայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ