Պաշտոնական. «Բարսելոնայի» պաշտպանը հանդես կգա «Ռոմայում»

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը հանդես կգա «Ռոմայում»՝ հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը հռոմեական թիմում կխաղա մեկ մրցաշրջան՝ վարձակալական հիմունքներով: «Ռոման» հնարավորություն կունենա նաև գնելու Վերմալենի տրանսֆերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրոյով վաճառել բելգիացու տրանսֆերը:

Նշվում է, որ կնքված պայմանագրի համար «Ռոման» վճարելու է 3 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ