Պաշտոնական. «Ասթոն Վիլան» վաճառվել է չինական ընկերությանը

Անգլիական «Ասթոն Վիլան», որը մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվել է Չեմպիոնշիփ, պաշտոնապես հայտարարել է թիմի 100 տոկոս բաժնետոմսերը չինական ընկերությանը վաճառելու մասին:

«Ասթոն Վիլան» ուրախ է տեղեկացնել, որ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռենդի Լերների ու Recon Group-ի սեփականատեր Թոնի Ցզյանտուն Սիյայի միջև ակումբի 100 տոկոս բաժնետոմսերի առք ու վաճառքի վերաբերյալ:

Ռենդի Լերները ձգտել է թիմի համար ամենահարմար սեփականատիրոջը գտնել, ով կկարողանա «Ասթոն Վիլային» վերադարձնել ֆուտբոլային մեծ հարթակ: Նա հավատացած է, որ Թոնի Սիյան գերազանց ընտրություն է»,- մասնավորապես գրված է պաշտոնական հաղորդագրությունում:

The Independent-ը նշում է, որ թիմը չինական ընկերությանը վաճառվել է 60 միլիոն ֆունտով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ