Պաշտոնական. Անդրեյ Շևչենկոն՝ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ուկրաինայի ազգային հավաքականի ու իտալական «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ հայտնում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2+2 ձևաչափով:

Շևչենկոյի մարզչական շտաբում ընդգրկվել են իտալացիներ Մաուրո Տասոտին ու Անդրեա Մալդերան, ինչպես նաև՝ իսպանացի Ռաուլ Ռիանչոն:

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ում Ուկրաինայի ազգային հավաքականի միակն էր, որին չհաջողվեց միավոր վաստակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ