Պաշտոնական. Ալվեսը եռամյա պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ

Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենտուսի» հետ և իտալական ակումբի ֆուտբոլիստ կլինի մինչև 2018 թվականի ամառ: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:

Երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Ալվեսն իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը չէր երկարաձգել պայմանագիրը կատալոնական թիմի հետ, որի կազմում հանդես էր գալիս 2008 թվականից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ