Պաշտոնական. Ագերը ավարտվեց կարիերան 31 տարեկանում

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Դանիել Ագերը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին:

«Շնորհակալություն բոլորին աջակցելու համար: Այս որոշումը ինձ դժվար տրվեց: Ես շատ հպարտ եմ իմ կարիերայով»,- գրել է ֆուտբոլիստը իր թվիթերյան էջում:

31-ամյա ֆուտբոլիստի կարիերան ավարտելու պատճառը առողջական խնդիրներն են:

Իր կարիերայի ընթացքում Ագերը հասցրել է խաղալ «Լիվերպուլի» և «Բրոնդբյուի» կազմում: Դանիայի ազգային հավաքականի կազմում վերջինս անցկացրել էր 71 հանդիպում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ