Պաշտոնական. Ա Սերիայում կկիրառվի վիդեոկրկնություն

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Ա Սերիայում հաջորդ երկու մրցաշրջաններում փորձնականորեն կիրառվելու է վիդեոկրկնություն:

Առաջիկայում ֆեդերացիայի նախագահ Կառլո Տավեկիոն հանդիպելու է առաջին 3 լիգաների ղեկավարների հետ՝ տեխնիկական հարցերը քննարկելու:

Նշենք, որ վիդեոկրկնությունների համակարգը կոչվում է VAR (Video Assistant Referees): Առաջիկա մրցաշրջանում այն կիրառվելու է «offline» ռեժիմով, իսկ հաջորդող մրցաշրջանում՝ «live» ռեժիմով՝ հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ