Պաշտոնական. 19-ամյա տաղանդավոր հարձակվողը՝ «Սիթիի» ֆուտբոլիստ

Երիտասարդ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ՝ հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Թիմը 19-ամյա հարձակվողի հետ կնքել է հնգամյա պայմանագիր, որը կգործի մինչև 2021 թվականի ամառ:

Հատկանշական է, որ Ժեզուսը նոր թիմին կմիանա 2017 թվականի հունվարին:

Տրանսֆերի արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ