«Պարման» վերադառնում է պրոֆեսիոնալների շարք

Վերածնված «Պարման» հիանալի անցակցրեց իր առաջին մրցաշրջանը սիրողական Սերիա D-ում և հնարավորություն ստացավ 2016/17 խաղաշրջանում հանդես գալ Սերիա C դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ ակումբը դադարեց գոյություն ունենալ ֆինանսական մեծ պարտքերի պատճառով (մոտ 200մլն եվրո) 2013թ.: Այնումենայնիվ, նոր կոլեկտիվը, որը սկսեց գործունեություն ծավալել նախորդ տարվա հուլիսից, կարողացավ ապահովել իր տեղը պրոֆեսիոնալների շարքում: Բացի այդ, «Պարմային» թույլատրել էին հանդես գալ սիրողական դիվիզիոններից ամենաբարձրում:

Սերիա D-ում «Պարման» անցկացրած 35 խաղերում վաստակեց 85 միավոր ՝  սահմանելով լիգայի նոր ռեկորդ:

«Պարմա» ակումբի ավագը համարվում է Ալեսանդրո Լուկարելին, ակումբի նախագահն է Նեվիո Սկալան, իսկ թիմը մարզում է Լուիջի Ապոլինին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ