«Պարկ դե Պրենսի» տրիբունաներից մեկը կանվանակոչվի Իբրահիմովիչի պատվին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին պլանավորում է «Պարկ դե Պրենսի» տրիբունաներից մեկը անվանակոչել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի պատվին:

«Մենք փորձել ենք ամեն ինչ անել նրա համար, քանի որ նա արժանի է: Մենք պատրաստվում ենք մարզադաշտի տրիբունաներից մեկն անվանակոչել նրա պատվին»,-ասել է նախագահը:

Նշենք, որ 4 տարի ՊՍԺ-ում անցկացնելուց հետո այս ամառ շվեդ հարձակվողը կլքի Փարիզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ