«Պարի Սեն-Ժերմենը» Ալվարո Մորատայի համար «Ռեալին» առաջարկել է 60 մլն եվրո

Ինչպես հաղորդում է AS-ը, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջարկություն է արել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ալվարո Մորատային: Սակայն ֆրանսիացիները բանակցում են ոչ թե թուրինյան գրանդի հետ, այլ Մադրիդի «Ռեալի», ով առաջնահերթ իրավունք ունի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցում (30 մլն եվրո): Իսպանացիները արդեն հայտնել են, որ պատրաստվում են ձեռք բերել Մորատային ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և վաճառեն մեկ այլ ակումբի:

Ավելացնենք, որ փարիզյան ակումբը պատրաստ է Մորատայի տրանսֆերի դիմաց վճարել 60 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ