Օզիլը և Սանչեսը ընտրության առաջ են կանգնած

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է վերսկսել բանակցությունները թիմի ֆուտբոլիստներ Մեսուտ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի պայմանագրերը երկարաձգելու շուրջ:

Վենգերը գտնում է, որ Մուստաֆի Շկոդրանի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ կազդի Օզիլի որոշման վրա, քանի որ վերջիններս մոտ ընկերներ են: Այնուամենայնիվ, Օզիլը խոշոր ֆինանսական պահանջներ ունի «Զինագործների» ղեկավարությունից: Գերմանացին ցանկանում է ստանալ շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ:

Իսկ ինչ վերաբերում է Սանչեսին, ապա վերջինս ցանկանում է, որպեսզի նոր պայմանագրում հստակ նշվի իր հրաժարագինի չափը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ