Օզիլը չի շտապում երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի շտապում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Գործող համաձայնագիրը նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար:

«Շտապելու առիթ չկա: Իմ պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարվա համար: Տեսնենք՝ ինչ կլինի մրցաշրջանի ավարտին:

Չեմ ասում, թե Բունդեսլիգա կամ Թուրքիա եմ վերադառնալու, բայց չեմ էլ բացառում: Գուցեև ավարտեմ կարիերաս հենց Անգլիայում»,- Sport-Informations-Dienst-ը փոխանցում է Օզիլի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ