Օզիլը ասել է, թե ով է ֆուտբոլում իր լավագույն ընկերը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օլզիը ասել է, որ ֆուտբոլում իր լավագույն ընկերը «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն է:

Հիշեցնենք, որ մինչև 2010 թվականը Օզիլը հանդես է եկել Բրեմենի «Վերդերում» , այնուհետև տեղափոխվել է «Ռեալ», իսկ 3 տարի անց համալրել է Լոնդոնի «Արսենալի» կազմը:

«Ես լավ ընկերներ ունեմ «Ռեալից», այդ թվում իմ լավագույն ընկերը Սերխիո Ռամոսը:

Ինձ համար նա լավագույն պաշտպանն է աշխարհում: Հիանալի տղա, լավ մարդ և տաղանդավոր երգիչ: Նա իսկապես լավ ձայն ունի»,-ասել է գերմանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ