Օզիլը «Արսենալի» հետ նոր պայմանագիրը կքննարկի Եվրո 2016-ից հետո

«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագիրը կքննարկի Եվրոպայի առաջնության ավարտից հետո, տեղեկացնում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2018 թվականին:

Գերմանացի կիսապաշտպանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Օզիլը երջանիկ է ակումբում և չի մտածում հեռանալու մասին:

Հիշեցնենք՝ 2015/16 մրցաշրջանում Օզիլը 45 հանդիպում է անցկացրել «Արսենալի» մարզաշապիկով ՝ խփելով 8 գոլ և դառնալով 20 գոլային փոխանցման հեղինակ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ