Օզիլը՝ «Արսենալի» 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է «Զինագործների» 2015-16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

27-ամյա գերմանացին հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ գրանցելով իր հաշվին 19 գոլային փոխանցում, որը լավագույն ցուցանիշն է Անգլիայի ավարտված առաջնությունում: Օզիլը 79 գոլային պահ է ստեղծել խաղընկերների համար և սահմանել է ռեկորդ «Բորնմութի» դեմ խաղում՝ ստեղծելով  9 ռեկորդային գոլային պահ  Անգլայի առաջնության 1 խաղի ընթացքում

Նշենք՝ «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել Օզիլի հետ պայմանագիրը՝ բարձրացնելով վերջինիս աշխատավարձը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ