Օզիլ. «Ռեալ» վերադառնալու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծիք է հայտնել այն տեղեկության մասին, ըստ որի նա կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։

«Զիդանը միշտ պատրաստ է օգնել քեզ, բայց այս պահին ես «Արսենալի» ֆուտբոլիստ եմ։ «Ռեալ» վերադառնալու մասին բոլոր լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Օզիլը Sky-ի եթերում։

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը «Ռեալ» էր տեղափոխվել 2010 թվականի Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, իսկ արդեն 2013 թվականի ամռանը տեղափոխվեց «Արսենալ»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ