Օզիլ. «Գոլային փոխանցումներ կատարելու տեսանկյունից ես լավագույններից եմ»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը կարծում է, որ նա գոլային փոխանցումներ կատարելու առումով լավագույն ֆուտբոլիստներից է: Այնուամենայնիվ,  գերմանացի ֆուտբոլիստը գտնում է, որ գավաթներ նվաճելը ավելի կարևոր է, քան անձնական ռեկորդները, ձեռքբերումները:

«Անկեղծ ասած ես այդքան ուշադրություն չեմ դարձնում ցուցանիշներին: Սովորաբար ֆուտբոլիստը տեղյակ է լինում, երբ ուր որ է նոր ռեկորդ պետք է սահմանի, բայց ես չեմ խաղում ֆուտբոլ ռեկորդներ խփելու համար: Ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ և գիտեմ, որ գոլային փոխանցումներ կատարելու տեսանկյունից ես լավագույն ֆուտբոլիստներից եմ: Սակայն պայքարում եմ գավաթների նվաճելու համար:

Եթե ես հիանալի մրցաշրջան անցկացնեմ, բայց «Արսենալը» ոչինչ չհաղթի, ի՞նչ կտա դա ինձ»,-Օզիլի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը արդեն 18 գոլային փոխանցում է կատարել ընթացիկ մրցաշրջանում և 4 խաղ ունի՝ Պրեմիեր լիգայում Թիերի Անրիի ռեկորդը գերազանցելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ