Օզիլ. «Գերմանիայի հավաքականը Եվրո 2016-ում պայքարելու է միայն հաղթանակի համար»

Գերմանիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության հաղթողի գլխավոր ֆավորիտներից է:

«Կարծում եմ՝ մենք մրցաշարի ֆավորիտներից ենք: Մենք միայն հաղթանակի համար ենք մեկնելու Ֆրանսիա: Գիտենք, որ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ ուժեղ է հանդես գալիս, նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն: Հասկանում ենք, որ հեշտ չի լինելու նրանց դեմ պայքարելը, բայց չմոռանանք, որ մենք հաղթեցինք Բրազիլիայի հավաքականին նրանց հարկի տակ:

Գերմանիայի հավաքականը պատրաստ է մրցակցել աշխարհի ցանկացած հավաքականի դեմ: Աշխարհի առաջնությունից հետո մենք կորցրինք ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն մենք չենք կորցրել մեր ուժը: Այժմ ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են աջակցել թիմին»,- Sport360-ը փոխանցում է Օզիլի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ