Օզիլ. «Գերմանիան կարող է հաղթել ցանկացած թիմի»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը չի վախեցնում այն հանգամանքը, որ իր ազգային ընտրանին չի կարողացել հաղթել Իտալիայի դեմ պաշտոնական խաղերում:

«Պատմությունը ասում է, որ մենք երբեք չենք կարողացել հաղթել Իտալիային խոշոր մրցաշարերում: Միշտ ի հայտ է գալիս նման «քննություն», սակայն մենք պրոֆեսիոնալներ ենք ու կփորձենք հաղթել:Կփորձենք խաղալ այլ կերպ:

Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք նրանց պարտության մատնել ընկերական խաղերում; Կենտրոնացած ենք միայն մեր թիմի վրա: Կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի, ուզում ենք հաղթել Իտալիային»,-շեշտել է գերմանացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ