Օզբիլիսը վերադարձել է Մադրիդ ու մարզվել «Ռայոյի» կազմում (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Բելառուսի հետ ընկերական խաղին մասնակցելուց հետո արդեն վերադարձել է Մադրիդ:

Ֆուտբոլիստը մասնակցել է «Ռայո Վալեկանոյի» վերջին երկու մարզումներին՝ աշխատելով ընդհանուր խմբի հետ՝ առանց սահմանափակումների:

Այսպիսով, Պակո Խեմեսի թիմը նախապատրաստվում է «Խետաֆեի» հետ առաջիկա հանդիպմանը, որը բավական կարևոր է մրցաշարային տեսանկյունից, քանի որ երկու թիմերն էլ պայքարում են իրենց տեղը իսպանական պրիմերայում պահպանելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ