Օզբիլիսը նորամուտն է նշել Թուրքիայի Սուպերլիգայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու թուրքական «Բեշիքտաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նորամուտն է նշել Թուրքիայի Սուպերլիգայում:

26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Թուրքիայի առաջնության 1-ին տուրի՝ «Բեշիքտաշ» – «Ալանիասպոր» հանդիպմանը, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:1:

Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել հանդիպման 84-րդ րոպեին Ռիկարդու Կուարեժմայի փոխարեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ