Օզբիլիսը մասնակցեց «Հոֆենհայմի» հետ ընկերական խաղին, որն ընդհատվեց եղանակի պատճառով

Թուրքական «Բեշիկթաշն» ընկերական հանդիպում անցկացրեց գերմանական «Հոֆենհայմի» հետ:

Մրցավարը փոթորիկի ու հորդառատ անձրևի պատճառով ստիպված է եղել ընդհատել հանդիպումը, որից հետո եղանակային պայմանները չեն փոխվել: Արդյունքում՝ հանդիպումը դադարեցվել է: Թիմերը խաղադաշտում անցկացրել են 54 րոպե, որի ընթացքում գոլեր չեն արձանագրվել՝ 0:0:

Նշենք, որ «Բեշիկթաշի» կազմում հանդիպմանը մեկնարկից մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ