Օզբիլիսը կրկին դուրս է մնացել «Բեշիքտաշի» հայտացուցակից

Հայաստանի ազգային հավաքականի ու թուրքական «Բեշիքտաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկրորդ խաղն անընդմեջ դուրս է մնացել թիմի հայտացուցակից:

Թուրքական ակումբը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմն «Անտալիասպորի» դեմ հանդիպմանը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: Արաս Օզբիլիսի անունը նշված չէ ոչ մեկնարկային կազմում, ոչ էլ՝ փոխարինողների թվում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ