Օզբիլիսների ընտանիքը երեխայի է սպասում

«Ռայո Վալեկանոյում» վարձավճարի ժամկետն ավարտած Արաս Օզբիլիսը ներկայումս գտնվում է Հոլանդիայում: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ Fanatik-ին տված հարցազրույցում:

«Գուցե ես կարող էի ավելի շատ խաղաժամանակ ունենալ ու զարգանալ: Սակայն ես միշտ պատրաստ եմ եղել խաղալու»,-ասել է Օզբիլիսը՝ անդրադառնալով «Ռայո Վալեկանոյում» իր վարձակալությանը:

«Ես անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին, որպեսզի լինեմ այս թիմի («Բեշիքտաշի»՝ խմբ.) հետ: Ուրախ եմ, որ չեմպիոնի կազմում եմ լինելու: Այժմ ես Հոլանդիայում եմ: Իմ կինը հղիության 9-րդ ամսում է: Ես շատ մոտ եմ հայր դառնալուն: Գիտեմ, որ նոր մրցաշրջանում ակումբի նախագահ Ռեբեկա Վուդը և մարզիչ Շենոլ Գյունեշը մեծ սպասելիքներ ունեն ինձնից: Բոլորը նոր մրցաշրջանում կտեսնեն իրական Արասին»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ