Օզբիլիս. «Սպարտակում» լեգիոներները ավելի շատ փող էին աշխատում, և դա ռուսներին դուր չէր գալիս»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով ներկայումս վարձավճարով է հանդես գալիս «Ռայո Վալեկանոյում», պատմել է, որ մոսկովյան ակումբում հանդես գալու տարիներին տարբերություն էր դրվում ռուս ֆուտբոլիստների և լեգիոներների միջև:

«Ամենաշատը տարանջատումը զգացել է իմ առաջին մրցաշրջանի ընթացքում «Սպարտակում», երբ թիմում շատ էին հարավամերիկացիները: Նրանք շատ են տարբերվում ռուսներից: Բացի այդ, լեգիոները ավելի շատ փող էին աշխատում, ում Կարպինը նրանց հետ իսպաներեն էր խոսում և դա ռուսներին դուր չէր գալիս:

Եթե ցանկանում ես հանդես գալ եվրոպական ակումբում, ապա պետք է սովորես տվյալ երկրի լեզուն և կարևոր չէ, թե դու որտեղից ես: Ես Ասխաբաձեին («Սպարտակի» նախկին սպորտային տնօրեն)  ասում էի. «Դուք այդքան գումար եք ծախսում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա, հետո մեկ ամսով հավաքների եք մեկնում, ինչո՞ւ չեք կարող ուրիշ ուսուցիչ վարձել մեկ ամսով: Ինչքա՞ն է դա,  հազար դոլա՞ր»:

Եթե թիմում բոլորը մի լեզվով են խոսում, ապա ֆուտբոլիստների միջև տարանջատումը մղվում է երկրորդ պլան:  Այսպիսի և նման հարցերի լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն լավ մարզիչ, այլ նաև լավ մարզական տնօրեն, ով կհասկանա ֆուտբոլիստին և կաշխատի թիմում տիրող մթնոլորտի վրա: Եթե դա բացակայում է, ապա ակումբը շատ ֆուտբոլիստների համար տուն չի դառնա: Սրանք հասարակ բաներ են, որոնք էլ ամեն ինչ փոխում են»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ