Օուեն Հարգրիվզ. «Եվրոպայի լիգան քո մրցաշարն է, Մխիթարյա՛ն»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը BT Sport-ի եթերում մեկնաբանել է այն դրվագը, երբ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում գրավել է «Անդերլեխտի» դարպասը (1-1):

«Մխիթարյանը հրաշալի արձագանքեց այդ դրվագում: Դարպասապահը տպավորիչ սեյվ գրանցեց, բայց դա նաև լավ, համբերատար կառուցված գրոհ էր «Յունայթեդի» կողմից: Սա քո մրցաշարն է, Մխիթարյա՛ն»,- ասել է Հարգրիգզը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի ավագը Եվրոպայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ:

Մայքլ Օուենը մեկնաբանել է Մխիթարյանի գոլը «Անդերլեխտի» դարպասը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ