Օուեն Հարգրիվս. «Չեմ հավատում, որ Մոուրինյոն չի ընդգրկում Մխիթարյանին մեկնարկային կազմում. Նա պետք է խաղա»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսը ասել է, որ չի հասկանում  «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով հնարավորություն չի տալիս թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Չնայած որ հայ ֆուտբոլիստը այս ամռանն է տեղափոխվել անգլիական գրանդ, նրա կարիերան «Յունայթեդում» արդեն կասկածի տակ է:

Վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտում հայտնվել է սեպտեմբերի 10-ին:

«Նա պետք է խաղա: Ես չեմ հավատում, որ նա այսպիսի իրավիճակում է հայտնվել: Իմ թիմում նա կլիներ բանկիրը: Նա Դորտմունդում նույնպես դանդաղ մեկնարկ ունեցավ, իսկ նախորդ մրցաշրջանում դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա իր հաշվին գրանցեց 23 գոլ և կատարեց 32 գոլային փոխանցում, որը ցնցող արդյունք է:

Ինձ համար, դու պետք է խաղաս այն ֆուտբոլիստներով, ովքեր կկարողանան օգնել քեզ հաղթել լիգայում:  Մխիթարյանի, Ռեշֆորդի, Պոգբայի, Մարսիալի և Իբրահիմովիչի մեկ թիմում լինելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար,- ասել է Հարգրիվսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ